Այս պահին առաջնահերթություն է ՀՀ տարածքից ադրբեջանի զորքի հեռացումը, գերիների վերադարձը․ Մարուքյան
ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նորից ճանապարհ ընկա հերթական կարևոր հանդիպումների: Իմ օրակարգում են հետևյալ խնդիրները.
1. Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն ամբողջովին ոչնչացրեց խաղաղ բանակցությունները, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:
2. ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական հոդվածների բազմաթիվ խախտումները:
3. Պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Արցախի խաղաղ հայ բնակչության, հայ ռազմագերիների նկատմամբ:
4. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքի օգտագործումը (ներառյալ կասետային ռումբերն ու քիմիական զենքի տարրերը), խաղաղ բնակչության, դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծությունները:
5. Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումն ու օգտագործումը:
6. Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ադրբեջանականացումը:
7. Արցախի և Հայաստանի դեմ անօրինական շրջափակումը, որն ուղղված է հայերի պատմական բնակության վայրի հայաթափմանը:
8. Հայերի դեմ ատելության քարոզումը ինչպես Ադրբեջանի ներսում (ներառյալ երեխաների շրջանում), այնպես էլ դրա սահմաններից դուրս, և, ըստ էության, Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը:
9. Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մշտական ոտնձգությունները՝ արտահայտված ագրեսիվ հռետորաբանությամբ, պատմական ճշմարտության աղավաղմամբ, ատելության քարոզով, ինչպես նաև անմիջական ռազմական գործողություններով և ՀՀ սուվերեն սահմանների խախտմամբ:
10. Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ ի նշան Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության:
11. Ռազմագերիների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ձերբակալությունները, խոշտանգումներն ու սպանությունները:
12. Զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմինների պղծումը:
Այս և այլ հարցերի առաջ մղումն ինձ հասու բոլոր միջազգային ատյաններում շարունակվում են, որոնք միանշանակ բխում են Հայաստանի ազգային պետական շահերից:
Այս պահին առաջնահերթություն է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի հեռացումը, հայ ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձը, սահմաններում ադրբեջանական սադրանքների դադարեցումը, որից հետո կարող ենք քննարկել օրակարգային մյուս բոլոր հարցերը»:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը հայտնել է «խոստումնալից տեղեկատվության» մասին ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջերս...
Հրապարակվել է Միխայիլ Սաակաշվիլիի նամակն՝ ուղղված վրաց ժողովրդին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նամակ է հղել վրաց ժողովրդին: Նա նշել է, որ երբ հեռացել է Կիևից, գ...
ԱԺ-ում հերթական «ներկայացումն» է սպասվում. ՊՆ-ն արտահերթ նիստ է հրավիրել. Armlur .am
Armlur.am-ի տեղեկություններով ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը...
Եթե Ալեն Սիմոնյանի եղբայրը մասնակցել է ինչ-որ մրցույթի, ապա այդտեղ անպայման կա կոռուպցիոն ռիսկ. Աղազարյան
«Իհարկե, կոռուպցիոն ռիսկ տեսնում եմ, բայց այստեղ արդեն լրագրողների աշխատանքն է շատ կարևոր, որ լրագրողները փորեն, պրպտեն,...