Ալիևը հայտնել է «խոստումնալից տեղեկատվության» մասին ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից հետո, ադրբեջանցի նախարարն իրեն «խոստումնալից տեղեկատվություն» է տվել:
«Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից, կարծում եմ, որ հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից»,-ասել է Ալիևը:
Նա նշել է, որ «պատերազմի ավարտից հետո իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ»:
«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել մեր սահմանների սահմանազատումը և, իհարկե, այս գործընթացն ավարտելուց հետո՝ սահմանագծել: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանի հետ աշխատանք սկսել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ», - ասել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Միխայիլ Սաակաշվիլիի նամակն՝ ուղղված վրաց ժողովրդին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նամակ է հղել վրաց ժողովրդին: Նա նշել է, որ երբ հեռացել է Կիևից, գ...
ԱԺ-ում հերթական «ներկայացումն» է սպասվում. ՊՆ-ն արտահերթ նիստ է հրավիրել. Armlur .am
Armlur.am-ի տեղեկություններով ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը...
Եթե Ալեն Սիմոնյանի եղբայրը մասնակցել է ինչ-որ մրցույթի, ապա այդտեղ անպայման կա կոռուպցիոն ռիսկ. Աղազարյան
«Իհարկե, կոռուպցիոն ռիսկ տեսնում եմ, բայց այստեղ արդեն լրագրողների աշխատանքն է շատ կարևոր, որ լրագրողները փորեն, պրպտեն,...
Որքան են պարգևատրվել պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը սեպտեմբերի 21-ին
Ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի...