Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նոր կին ունի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել է իր նոր կնոջ մասին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Խոսքը Ուկրաինայի պատգամավոր Ելիզավետա Յասկոյի մասին է: Ինչպես տեսանյութում պարզաբանել է քաղաքական գործիչը, ինքն ու աղջիկը ցանկանում են ընտանիք կազմել: «Ես և Լիզան որոշեցինք հայտարարել, որ մենք միասին ենք, մենք սկսում ենք նոր կյանք, նոր ընտանիք»:
Մինչ այդ Սաակաշվիլին ամուսնացած էր Հոլանդիայի քաղաքացի Սանդրա Ռուլովսի հետ, որը Կարմիր Խաչի նախկին աշխատակից է:Նրանք ունեն երկու որդի ՝ 1995 թվականին ծնված Էդվարդը և 2005 թվականին ծնված Նիկոլոզը:Ավելի վաղ Սաակաշվիլին սոցիալական ցանցերում հայտնել էր, որ վերադարձել է Վրաստան, և հրապարակել է տեսաուղերձ, որը, ըստ նրա, նկարահանվել է Բաթումում, իսկ հոկտեմբերի 1-ին վերջինս ձերբակալվել էր:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...