Հասարակություն

Տոնոյանին կալանավորելու մասին որոշման դեմ բողոքը պատրաստ է, կբողոքարկվեն այլ որոշումներ ևս. փաստաբան

Տոնոյանին կալանավորելու մասին որոշման դեմ բողոքը պատրաստ է, կբողոքարկվեն այլ որոշումներ ևս. փաստաբան

Դավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը արդեն իսկ պատրաստ է, հնարավոր է, որ հենց այսօր է մուտքագրվի դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

 

«Այլ որոշումներ ևս կան, որոնք բողոքարկվելու են պարտադիր կարգով, մեր մնացած քայլերի մասին այս պահին բացահայտում չեմ ցանկանում կատարել»,- ասաց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք` Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250