Հասարակություն

Փաշինյանի լուսանկարի ներքո վիրավորական գրառում անելու համար նոր գործով նյութեր են պատրաստվում. Առավոտ

Փաշինյանի լուսանկարի ներքո վիրավորական գրառում անելու համար նոր գործով նյութեր են պատրաստվում. Առավոտ

Թեեւ միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը արդեն իսկ քննադատել է Հայաստանի իշխանությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար 2 քրեական գործեր հարուցելու համար՝ նյութեր են նախապատրաստվում եւս մի նման գործ հարուցելու: «Առավոտին» հայտնի դարձավ՝ սեպտեմբերի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում գրություն է ստացվել, որ Մուշեղ Շուշանյանը Ֆեյսբուք սոց.ցանցի իր էջով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում: Ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Շուշանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: 

 

 Ըստ ամենայնի՝ խոսքը փաստաբան Մուշեղ Շուշանյանի մասին է, որի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն: 

 

Մուշեղ Շուշանյանին առաջադրված մեղադրանքն է. «Նա, հանրության լայն շրջանակների համար հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված լինելով օգտատիրոջ տվյալներով, անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, հրապարակային՝ իր «հետևորդների», «ընկերների» և կայքէջ մուտք գործած այլ օգտատերերի համար անմիջականորեն տեսանելի եղանակով, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել է նման բռնությունը, մասնավորապես 2020 թվականի դեկտեմբերի 13-ին իր հիշյալ կայքէջում կատարելով հետևյալ բովանդակությամբ գրառումը. 

 

«Կիկոլին դատելը միգուցե ցանկալի կլիներ՝ դավաճանության լիարժեք պատկերը ստանալու առումով, բայց նրան դատելն անիրատեսական է: Կիկոլի մահավճիռը կայացված է, մահապատիժը պետք է ի կատար ածվի: Ու նա նույնիսկ արժանի չէ թալեաթի պես արժանապատիվ շանսատակ արվելուն՝ նրա ու նրա պիղծ ընտանիքի պատիժը լինելու է անգութ, դաժան և արդար»:

 

 Ինչպես նաև 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կրկին նույն կայքէջում կատարելով հետևյալ բովանդակությամբ գրառումը. 

«Սա ավելի վտանգավոր թշնամի ու թուրք է, քան ամենաիսկական թուրքը: Նա վտանգավոր է, քան էնվերը, թալեաթը, աթաթուրքը: Սա թուրքերի կողմից ներդրված «ական» է՝ Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու և հայության վերջին ծվենների ոչնչացման զենք: Ուստի այս ու սրա պիղծ ընտանիքը ենթակա են ոչնչացման: Սատկացրեք սրան, Հայեր»՝ նշված կոչի ներքևի հատվածում տեղադրելով ՀՀ վարչապետի նկարը»:

 

 Փաստաբանի նկատմամբ խափանման միջոց է կիրառված քաղաքից չբացակայելու ստորագրությունը և նա դատարանում միջնորդել է կալանավորել իրեն, ու «Հրապարակին» տված հարցազրույցում էլ ասել է. 

 

«Ուզում են էս գործով դատեն, դատապարտեն, ուզում են ևս մի քանի գործ հարուցեն, իմ համոզմունքն է դա, որ Նիկոլ Փաշինյան անձնավորությունը ազգային և պետական դավաճան է, պայմանավորված պատերազմի է գնացել մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու նպատակով, թշնամու հետ գործարքի մեջ է գտնվել, կոլաբորանտ է ինքը, այսինքն՝ գործում է ի շահ թշնամու։ Դա իմ համոզմունքն է, և որևէ մեկը որևէ միջոցով, քրեական հետապնդումներով և այլն, չի կարող ինձ լռեցնել, արգելել, որ ես իմ համոզմունքները ըստ անհրաժեշտության հրապարակայնացնեմ»: Կարդացեք նաև «Մենք ամբաստանյալ չենք, մենք հերոս ենք․․․»:

[937b8c2c6ac8f096fa8b73f8fe862046.jpg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250