Հասարակություն

Դատախազությունից չհերքեցին ԳՇ պետի տեղակալի ձերբակալության մասին լուրերը

Դատախազությունից չհերքեցին ԳՇ պետի տեղակալի ձերբակալության մասին լուրերը

Դատախազությունը չի հերքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի ձերբակալության մասին լուրերը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ տեղեկատվություն չեն տրամադրում այս փուլում, նախաքննական մարմինը համապատասխան պահին հանրությանը կիրազեկի քննության ընթացքում իրականացվող գործողությունների մասին:Նշենք, որ Գալստյանը օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի հայտնի գործով։

 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կլալնավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250