Հասարակություն
Տոնոյանը չի ընդունում մեղադրանքը. փաստաբանը մանրամասնում է
Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին Аrmlur.am-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ Տոնոյանին մեղսագրված արարքը հերքվում է քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով, սակայն մանրամասներ չներկայացրեց։ Փաստաբանը նաև հայտնեց, որ այս պահին Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տվել։ Հովհաննիսյանի խոսքով՝ կալանավորման միջնորդությունը ընդհանրապես հիմնավորված չէ, և Տոնոյանի արգելանքը այս պահին ապօրինի է։ Հարցին՝ Տոնոյանի դեմ կոնկրետ ցուցմունք կա, թե ոչ, նա պատասխանեց, որ չկա որևէ ցուցմունք։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարվել եմ 1000-ից ավելի մարդու հետ. Ալեն Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով սիրուն, սիրուն»-ը` Ինգրիդի կատարմամբ
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամիրյան փողոցը հիմա. Նիկոլ Փաշինյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամադրությունը` Հանրապետության հրապարակում
5.0