Կորոնավարակի հաստատման ռեկորդային թիվ` Ուկրաինայում

Ուկրաինան այսօր արձանագրել է ապրիլից ի վեր կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվը, հաղորդում է The Guardian պարբերականը։ Վերջին 24 ժամում այնտեղ կորոնավարակ է հայտնաբերվել մոտ 12 հազար մարդու մոտ, 194 մարդ էլ մահացել է։

Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայում կորոնավիրուսի տարածումը մեծացել է։ Երկրի իշխանությունները խստացրել են սահմանափակումները։ Ուկրաինան ամառվա ընթացքում մեղմացրել էր սահմանափակումները, սակայն անցյալ շաբաթ ամբողջ Ուկրաինայում վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել՝ սահմանափակվել են զանգվածային միջոցառումները, մարզասրահներ, կինոթատրոններ և այլ ժամանցային վայրեր այցելությունները։

Քաղաքականություն