Հայաստանի ծախսերը 2022թ–ին. կառավարությւնը հաստատեց բյուջեի նախագիծը
2022թ-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի 0.9 տոկոսով` մինչև տարեվերջ հասնելվ ՀՆԱ-ի 23.4 տոկոսին։ Այսօր կառավարության նիստում, ներկայացնելով 2022թ–ի բյուջեի նախագիծը, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Դեֆիցիտը կկազմի ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, իսկ պետական պարտքը` 60.2 տոկոս` տարեվերջին»,– ասաց Խաչատրյանը։
Գլխավոր ֆինանսական փաստաթղթի համաձայն, 2022թ–ին Հայաստանի ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188.5 մլրդ դրամ, կամ ՀՆԱ–ի 28.7 տոկոսը, որը 2021թ–ի ծախսերից 18.2 տոկոսով ավելի է։
Նախարարի խոսքով, հատկապես ավելացել են սոցիալական ծախսերին ուղղվող գումարները, որոնք 2022թ–ին կհավասարվեն ՀՆԱ–ի 4.4 տոկոսին։
Կապիտալ ծախսերը նախատսված են շուրջ 350 մլրդ դրամ, որոնց հիմնական մասը կուղղվեն ոռոգման համակարգի արդիականացման ու ջրամբարաշինության, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման, ինչպես նաև ճանապարհաշինական ծրագրերին։
Քննարկման ավարտին կառավարությւնը հաստատեց 2022թ–ի բյուջեի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Հայաստանը դժվարին մարտահրավերների առջև է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ:Նա ասաց, թե այսօր Հայա...
Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել. ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան
Պարոն Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել: Լրագրողների հետ զրույցում այսպես...
Ռուսական կողմը Երևանին և Բաքվին առաջարկ է փոխանցել. Զայցև
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել...