«Ես տեղյակ չեմ ու ոչ էլ նկատել եմ». Գորիսի փոխքաղաքապետը` Վայք-Գորիս հատվածում թուրքական մեքենաների մասին

Այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներից մեկը լուսանկար էր տարածել՝ կից գրելով, որ Վայք-Գորիս ճանապարհին թուրքական համարանիշերով մեքենաներ կան։

 

168.am–ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կամո Քոչարյանն ասաց, որ նման տվյալներ չունի, թե Գորիսի ճանապարհին թուրքական մեքենաներ կան։

«Ես տեղյակ չեմ ու ոչ էլ այդ ճանապարհին նման մեքենաներ եմ նկատել, հետևաբար՝ հարցի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել»,- նշել է Քոչարյանը։

Հարցին՝ բնակիչներից ահազանգ չի՞ ստացել, որ ճանապարհին թուրքական պետհամարանիշերով մեքենաներ կան, Կամո Քոչարյանը պատասխանեց, որ իրեն նման տվյալներ չեն հասել։

Քաղաքականություն