Վրաստանի վարչապետը հայտարարել է` կփորձի կարգավորել Բաքվի և Երևանի հարաբերությունները
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ առաջիկայում պլանավորում Է այցելել Ադրբեջան ու Հայաստան և հույս ունի, որ դրական դեր կխաղա հարևան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վաղը ես ուղևորվում եմ Բաքու: Հանդիպում կունենամ նախագահ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ամենագլխավորը՝ մենք միմյանց վստահում ենք: Երբ վստահություն կա երկրների և ղեկավարների միջև, կարծում եմ՝ բոլոր հարցերը կլուծվեն հարկ եղած ձևով»,- Ղարաբաշվիլին ասել Է սեպտեմբերի 28-ին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես նույն այդպիսի հարաբերություններ ունեմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ եղել Է Թբիլիսիիում: Առաջիկայում ես նաև պլանավորում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ Էներգիան ներդնել հարաբերությունների (Երևանի և Բաքվի միջև.-խմբ.) կարգավորման գործում և դրական դեր խաղալ»,- ասել է Վրաստանի վարչապետը:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում համաշխարհային առաջնորդներին առաջարկել Է «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ավելի ուշ Կառավարության ղեկավարը հայտարարել Էր, որ Վրաստանը հանդես Է գալիս Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի բարձր մակարդակով շփումների համար հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Հայաստանը դժվարին մարտահրավերների առջև է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ:Նա ասաց, թե այսօր Հայա...
Ինչու վարժանքներ չէիք անում, երբ Ջաբրայիլում հայերն էին. Ալիևը` սահմանին իրանական զորավարժանքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինծառայողների վարժանքների մասին՝ Բաքվի և Թեհրան...
Իրանը չի հանդուրժի սահմանների փոփոխություն. Իրանական լրատվամիջոցը` տարածաշրջանում տիրող վիճակի մասին
Իրանական «Կեյխան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի համարում հրապարակված հոդվածում ընդգծվում է, որ Կովկասում տեղի ունեցող իրադարձ...