Իրանը չի հանդուրժի սահմանների փոփոխություն. Իրանական լրատվամիջոցը` տարածաշրջանում տիրող վիճակի մասին
Իրանական «Կեյխան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի համարում հրապարակված հոդվածում ընդգծվում է, որ Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները կարող են լրջորեն ազդել տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի քաղաքական կշռի վրա: Infoteka 24-ի փոխանցմամբ` այս համատեքստում թերթը կարևորել է մի քանի դիտարկում:
.Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի սահմանափակումը խախտում է Հայաստանի և Իրանի ինքնիշխանությունը, և եթե իրավիճակը շարունակվի, Իրանի ազդեցությունը տարածաշրջանում կնվազի:
.Սյունիքի հանձնումը եւ հայ-իրանական սահմանի վերացումը Իրանին կդնի աշխարհաքաղաքական խնդիրների առաջ:
.ԱՄՆ-ը փորձում է Իսրայելի միջոցով ճգնաժամային իրավիճակ ստեղծել Իրանի սահմաններին: Իսրայելը 30 տարի փորձում է իր ազդեցությունը տարածել Ադրբեջանում և զենք է վաճառում Հայաստանին:
.Ստանալով Սյունիքը՝ Ադրբեջանը հարձակվելու է Ղարաբաղի հյուսիսային հատվածի վրա, և այն մաքրվելու է հայերից:
Թուրքիան և Ադրբեջանը ռիսկային գործողություններ են ձեռնարկում, բայց ի վերջո նրանք կհայտնվեն խորը ճգնաժամի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ինչու վարժանքներ չէիք անում, երբ Ջաբրայիլում հայերն էին. Ալիևը` սահմանին իրանական զորավարժանքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինծառայողների վարժանքների մասին՝ Բաքվի և Թեհրան...
Հայաստանը դժվարին մարտահրավերների առջև է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ:Նա ասաց, թե այսօր Հայա...
Ավելի շատ ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան նախորդ ալիքների ժամանակ. Անահիտ Ավանեսյան
«Բավական լարված իրավիճակ ունենք. 20 ԲԿ-ներ ամբողջությամբ կամ մասամբ ծառայում են քովիդ-պացիենտների բուժմանը»,- լրագրողներ...