Վրաստանի վարչապետ Բաքվում է. հայտնի է այցի օրակարգը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այցով արդեն ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։
Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդվել էր, այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այց կկատարի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել էր Վրաստանի վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Այսօր արդեն հրապարակվել է այցի ծրագիրը, որից պարզ է դառնում, որ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, նաեւ, այցի շրջանակներում կայանալու է վրաց-ադրբեջանական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը նախագահելու են Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները։ Ստորագրվելու է համագործակցության հուշագիր։
Հիշեցնենք, որ վրացական պատվիրակության կազմում են՝ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Կայուն զարգացման եւ էկոնոմիկայի նախագահ Նատյա Տուրնավան եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Հայաստանը դժվարին մարտահրավերների առջև է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ:Նա ասաց, թե այսօր Հայա...
Ինչու վարժանքներ չէիք անում, երբ Ջաբրայիլում հայերն էին. Ալիևը` սահմանին իրանական զորավարժանքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինծառայողների վարժանքների մասին՝ Բաքվի և Թեհրան...
Իրանը չի հանդուրժի սահմանների փոփոխություն. Իրանական լրատվամիջոցը` տարածաշրջանում տիրող վիճակի մասին
Իրանական «Կեյխան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի համարում հրապարակված հոդվածում ընդգծվում է, որ Կովկասում տեղի ունեցող իրադարձ...