ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղացված ծառայություն Երևանում
Սեպտեմբերի 28-ի երեկոյան քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնարկից առաջ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացնելով հատուկ միջոցառման նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։
Երևանի բոլոր վարչական շրջաններում ու Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել՝ 40, բերվել՝ 5 անձ, որոնցից 2-ի նկատմամաբ իրականացվել է վարչական վարույթ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 9 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հերոինի ու մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել են նաև կորած համարանիշեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում պրոֆիլակտիկ բնույթի այցեր են կատարվել 10-ից ավելի ժամանցի վայրեր։
Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել աղջկա և մի քանի մետր քշել, երբ քաղաքացին մեքենայի տակ է եղել
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունցել Երևանում: Թիվ 54 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Դեպքը տեղի է ունեցել...
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիացին ստամոքսում պահելու եղանակով Հայաստան է տեղափոխել «կոկաին» թմրանյութ․ ՊԵԿ
Մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցի խմբաքանակ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը...