Ղարաբաղի հետ կապված հարցեր կան․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել, որ եթե Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին, փոխանցում է yenisafak.com-ը:
«Ղարաբաղի հետ կապված հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն: Հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, բայց դեռ խաղաղության պայմանագիր չկա», – Haber Global- ին տված հարցազրույցում նշել է Քալընը:
«Խաղաղության համաձայնագիրը օգուտ կբերի նաև Հայաստանի տնտեսությանը: Խաղաղության պայմանագիրը խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին, և սա ամենահարմար մոտեցումն է», – համոզմունք է հայտնել թուրք պաշտոնյան:
Քալընը նաև նշել է, որ եթե խաղաղության համաձայնագիրն արագ ստորագրվի, և եթե տեխնիկական խնդիրները, ինչպիսիք են ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, լուծվեն, ապա այս գործընթացը կարագանա:
«Այս հակամարտությունը պետք է ավարտվեր, և այն այժմ ավարտված է», – եզրափակել է Քալընը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...