Գեղամ Մանուկյանին հրավիրել են ՀՔԾ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին սեպտեմբերի 27-ին կանչել են Հատուկ քննչական ծառայություն օգոստոսի 25-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։
«Տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի անմիջական սադրանքով և խորհրդարանական մեծամասնության կազմակերպած խուլիգանություն էր։ Այս ամենը ես բառացիորեն ասել եմ ՀՔԾ-ում և որպես ցուցմունք արձանագրվել է։ ՀՔԾ-ն երեք տարի դադարել է օրենքի ծառա լինել Հայաստանի Հանրապետությունում, այլ գործում է մեկ մարդու՝ վարչապետի աթոռը զբաղեցնողի կամքով, և հիմա էլ ՀՔԾ-ն շարունակում է անօրինական գործողությունը, կատարում է նրանց պատվերը և այդ պատճառով էլ զանգվածային խուլիգանության հոդվածի հատկանիշներով քրեական գործը չի հարուցվել»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ Կառավարության ծրագրի քննարկուման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ պատգամավորների միջև։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխող պատգամավորները տեղից արձագանքեցին, որից հետո հրմշտոց սկսվեց պատգամավորների միջեւ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից իջավ և ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից նրան հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։ Ընդ որում՝ կադրերից երեւում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետեւից հարվածում Հակոբյանին։ Ծեծկռտուքի ընթացքում վնասվածքներ են ստացել նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել միայն պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծելու դրվագով։
Նմանատիպ հոդվածներ
«Պատրոն Դավիթը» մեղադրանքը չի ընդունում. ինչ են հայտնում փաստաբանները
Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝...
Այդ գործընթացում մենք սահմանափակված ենք. Փաշինյանը՝ Արցախի կարգավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրեց ՀՀ վարչապետին ամբիոն...
Ինձ պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը, բայց սա ընդդիմության գործառույթն է, որը դրված է իմ վրա. Ղազինյան
Ամեն օր լսում ենք թշնամու նոր առաջխաղացման և Հայաստանի ինքնիշխան տարածք մխրճվելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույ...
Մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում», ինչը խնամքով թաքցվում է հասարակությունից․ Աբրահամյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր ևս տապալվեց՝ փոխնախագահի հարցը թողնե...