Մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում», ինչը խնամքով թաքցվում է հասարակությունից․ Աբրահամյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր ևս տապալվեց՝ փոխնախագահի հարցը թողնելով օդում կախված, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Խնդիրը ոչ թե ընդդիմության քվոտայով փոխնախագահ ունենալն է, այլ իշխանության մոտեցումը, որը ընդդիմության առաջադրած թեկնածուի հարցի տապալումը սկզբունքային է համարում։
Եթե նույն հիմնավորումներով առաջնորդվեին այլ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների դեպքում, ապա ընդդիմությունը համապատասխան բանաձևով նախատեսված իր այլ քվոտաներից ևս չէր կարող օգտվել։
Ու ընդհանրապես, ինձ մտահոգում է ոչ թե ընդդիմության քվոտայով տրվող պաշտոնների հարցը, այլ իշխանության հետևողականությունը՝ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցերը երրորդ պլան մղելը։
Արդյունքում դեռ նախորդ շաբաթվա ընթացքում, ընդդիմության բարձրաձայնած հարցերը՝ ԱԱԾ տնօրենի, պաշտպանության նախարարի, ԱԳ նախարարի մակարդակով հանդիպում/քննարկում կազմակերպելու հարցով մնում է չիրականացված։
Իշխանության՝ անվտանգության հետ կապված հարցերի խորը քննարկումից խուսափելն առավել մեծացնում է հանրության կասկածներն առ այն, որ մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում», ինչը խնամքով թաքցվում է հասարակությունից», - գրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը, բայց սա ընդդիմության գործառույթն է, որը դրված է իմ վրա. Ղազինյան
Ամեն օր լսում ենք թշնամու նոր առաջխաղացման և Հայաստանի ինքնիշխան տարածք մխրճվելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույ...
«Չեք մարսելու». պատգամավորը Փաշինյանին ցույց տվեց Քարվաճառի աղջկա նամակը՝ «թուրք շներին ու հայ դավաճաններին»
«Չեք մարսելու», Դուք բոլորից էլ լավ գիտեք, որ այս ամենն անհետևանք չի անցնելու, գուցե կարող եք խաբել մի քիչ էլ շատ, բայց...
Գեղամ Մանուկյանին հրավիրել են ՀՔԾ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին սեպտեմբերի 27-ին կանչել են Հատուկ քննչական ծառայությ...
«Պատրոն Դավիթը» մեղադրանքը չի ընդունում. ինչ են հայտնում փաստաբանները
Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝...