Այդ գործընթացում մենք սահմանափակված ենք. Փաշինյանը՝ Արցախի կարգավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրեց ՀՀ վարչապետին ամբիոնից արձանագրի՝ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում լինել չի կարող։ Պատգամավորի հարցին ի պատասխան Փաշինյանը կրկին մեղադրեց նախկիններին, նշելով, որ բանակցային ամբողջ գործընթացը եղել է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ, իբր, ԼՂ-ն դուրս է թողնվել բանակցային սեղանից։
Պատգամավորը մեկ անգամ էլ խնդրեց հստակ արտահայտել Արցախի կարգավիճակի մասին Կառավարության դիրքրոշումը, ինչին Փաշինյանը կրկին ոչ միանշանակ պատասխան տվեց.
«Հենց դրա համար ես ասել եմ՝ սկսում ենք զրոյական կետից։ Ասել եմ՝ եկեք պարզաբանենք Մադիրդյան սկզբունքները ի՞նչ են նշանակում։
Արդյոք այդ սկզբունքներով կա ուղի, որով ԼՂ-ն կարող է ստանալ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։ Մեր այսօրվա դիրքորոշումները կառավարության ծրագրում հստակ գրված է՝ ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման հարցը։ ՀՀ դիրքորոշումը այն է, որ մենք պետք է այդ հարցում առավելագույնս անենք՝ ԼՂ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Այդ գործընթացում մենք սահմանափակված ենք այն փաստաթղթերով ու գործողություններով, որը ձեր քաղաքական ուժի ղեկավարի քվեարկությամբ ընդունվել է ՀՀ կողմից որպես միջազգային հարաբերությունների ընդունելի կանոն։ Մենք սահմանափակված ենք ու կփորձենք ամեն ինչ անել, որ դրանք հաղթահարենք»։
Պատգամավոր Աննա Գրիգորյանը նաև հետաքրքրվեց տարածաշրջանում ձևավորվող 3+3 ֆորմատի մասին։ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կողմերը դրական են արձագանքել ու բանակցություններ է ընթանում Հայաստանի հետ։
«ՀՀ-ն պետք է նախ հասկանա, թե դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են իրագործվում, ի՞նչ պայմաններով ու սկզբունքներով է գործելու ու այլ մանրամասներ, որպեսզի հստակ դիրքրոշում արտահայտի դրա վերաբերյալ»,- պատասխանեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Չարենցավանը հանձնելու մասով, բնականաբար, մեկնաբանություն չունեմ․ Թունյան
ԱԺ ճեպազրույցների ժամին ՔՊ խմբակցության ոչ ՔՊ-ական անդամ Բաբկեն Թունյանին, որը հաճախ է առիթ ունենում տնտեսական հարցերի հ...
Իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշանյանը չկարողանա ներկա գտնվել ՏԻՄ ընտրություններին․ պատգամավոր
Այս իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշ Առուշանյանը ֆիզիկապես չկարողանա ներկա գտնվել ՏԻՄ ընտրություններին: Այս մա...
ՀՔԾ-ն Գեղամ Մանուկյանի մասով գործը կարճել է
Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված ՀՔԾ-ն կարճել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գ...
«Պատրոն Դավիթը» մեղադրանքը չի ընդունում. ինչ են հայտնում փաստաբանները
Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝...