Էրդողանը ամփոփել և գնահատել է իր և Պուտինի հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման ավարտին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի էջում:
«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,- գրել է նա:
Նշենք, որ երկու նախագահների մասնակցությամբ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել: Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Պուտինն անդրադարձ է կատարել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի գործունեությանը՝ նշելով, թե այս հարցում ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում «կայունության լուրջ երաշխիք է»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Հայաստանը դժվարին մարտահրավերների առջև է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ:Նա ասաց, թե այսօր Հայա...
Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել. ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան
Պարոն Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել: Լրագրողների հետ զրույցում այսպես...
Ռուսական կողմը Երևանին և Բաքվին առաջարկ է փոխանցել. Զայցև
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել...