Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են Nissan-ն ու ВАЗ 21723-ը
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Փարպի գյուղի սկզբնամասում բախվել են 71-ամյա Մկրտիչ Մ.-ի վարած ВАЗ 21723 մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արամ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրմանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում, կա 1 զոհ,1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 15-ից ավելի ինքնաձիգից կրակած պարկուճներ
Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպ...
Մեկ տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի...
Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանի տարբեր գե...
Քիչ առաջ Բավրայի անցակետով Հայաստանը լքելիս ոստիկանները բռնել ու վնասազերծել են հայտնի գործարարի աղջկան ինքնաձիգով սպանած կասկածյալին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկ...