Սրանք են Ռուսաստանի հիմնական թշնամիները. Վլադիմիր Պուտին
Աղքատությունը, առողջությունը, կրթությունը և ենթակառուցվածքային խնդիրները Ռուսաստանի հիմնական թշնամիներն են: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ՝ թվարկելով երկրում առկա խնդիրները: Նա նախարարների կաբինետին կոչ է արել աշխատել առավել ինտենսիվ եւ արդյունավետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա է մեր հիմնական թշնամին, և հիմնական նպատակը` մեր երկրի քաղաքացիների կյանքի մակարդակի և որակի բարելավումն է », - ասել է պետության ղեկավարը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանում դեռ անելիքներ կան: Նա փոխվարչապետներին կոչ է արել ստեղծել իրենց թիմերը` նախարարների կաբինետի և գերատեսչությունների բոլոր ոլորտներում առաջադրանքների արագ և արդյունավետ իրականացման համար:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ թե՛ հիմնարար խնդիրների իրականացումը, թե՛ կառավարության ամենօրյա աշխատանքը կարեւոր են: Նա հավելել է, որ հույսը դնում է կաբինետի ակտիվ և արդյունավետ աշխատանքի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...