Հայաստանը պետք է ընդունի նոր սահմանադրություն․ Ալիևի հերթական սպառնալիքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
«Հայաստանի Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», - ասել է Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Երևանը նաև պետք է հրաժարվի Ադրբեջանին ներկայացվող պահանջներից:
«Նրանք պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, և ես վստահ եմ, որ թուրքական կողմը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության և լայնամասշտաբ համագործակցության օգտին: Այդպես է նաեւ այսօր: Շատ դրական ազդակներ են գալիս Թուրքիայից: Բայց անհրաժեշտ է, որ դրանք Հայաստանում ճիշտ գնահատվեն... Թող Հայաստանը ճիշտ ընկալի նորաստեղծ իրականությունը, քայլեր ձեռնարկի այս իրողությանը համապատասխան, նայի քարտեզին և գտնի իրեն, եթե, իհարկե, կարող է, դա մի կետ է, և նոր համապատասխան քայլեր ձեռնարկի: Այս դեպքում հնարավոր է լայնամասշտաբ համագործակցություն տարածաշրջանում», - ընդգծել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ. կա վիրավոր
Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկություններ...
ՊՆ-ն՝ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտ...
Խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Տոնոյանը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի...
Հայտնի է, թե որքան կտուգանվեն քաղաքացիները հոկտեմբերի 1-ից
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ...