Երևանում տղամարդը խոհանոցային դանակով սպանել է հարևանին
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կեսգիշերն անց, Սիսակյան փողոցի բնակչուհիներից մեկը 1-02 էր զանգել ու հայտնել, որ ամուսինն առավոտյան հարբած վիճել էր հարևանի հետ, տնից դուրս եկել և չէր վերադարձել:
Ահազանգը ստանալուց րոպեներ անց օպերատիվ խումբը նշված հասցեում էր: Քրեական հետախույզներն արագ պարզեցին` վեճը երբ և ում հետ էր եղել: Կատարվածի մասին ավելի մանրամասն փորձեցին ճշտել հարևանից, բայց նրա բնակարանի դուռը փակ էր:
Ներսից ձայն լսելով` ոստիկանները զանգեցին անհետացած տղամարդու բջջային հեռախոսին: Բնակարանից լսվեց զանգի ձայնը: Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ դուռը բացելով` իրավապահները բնակարանում հայտնաբերեցին անհետացած 56-ամյա տղամարդու դին՝ պարանոցի ծակած-կտրած-վերքով: Տանն էր նաև նրա հետ վեճի բռնված հարևանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 56-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով սպանել էր 55-ամյա հարևանը:
Կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
56-ամյա տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:
Դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում, կա 1 զոհ,1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 15-ից ավելի ինքնաձիգից կրակած պարկուճներ
Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպ...
Մեկ տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի...
Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանի տարբեր գե...
Քիչ առաջ Բավրայի անցակետով Հայաստանը լքելիս ոստիկանները բռնել ու վնասազերծել են հայտնի գործարարի աղջկան ինքնաձիգով սպանած կասկածյալին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկ...