Հյուսիսային Կորեան պատրաստ է պատերազմին վերջ դնելուն, սակայն պայման է ներկայացրել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չոնը, հայտարարել է, որ իրենք պատրաստակամ են վերսկսել բանակցությունները Հարավի հետ, եթե վերջինս վերջ դնի «թշնամական քաղաքականությանը»:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ԿԺԴՀ-ում երկրորդ ազդեցիկ անձնավորությունն այսպես է պատասխանել Հարավից կրկին հնչած կոչին Կորեական պատերազմին պաշտոնապես վերջ տալու մասին:
Հակամարտությունը, որի հետևանքով թերակղզին բաժանվել է երկու մասի, ավարտվել է 1953 թվականին՝ զինադադարով, սակայն առանց խաղաղության պայմանագրի:
Երկու երկիրն այդ օրվանից ի վեր տեխնիկական հակամարտության մեջ են և փակ են պահում սահմանները միմյանց համար:
Այս շաբաթ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ էր արել երկու Կորեաներին և նրանց դաշնակիցներին՝ ԱՄՆ-ին, որ Հարավային Կորեայի աջաիկիցն է, և Չինաստանին, որը ԿԺԴՀ-ի խոշորագույն տնտեսական գործընկերն է, վերջ տալ շարունակվող հակամարտությանը և խաղաղություն բերել թերակղզուն:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶՆԵՐ. «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզներում հանվել են ԼՂԻՄ սահմանները». Արթուր Ղազարյան
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզնե...
Ռուսաստանն Արցախում մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխեց ռուս խաղաղապահների հրամանատարին
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում է ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս...
ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար...