Հասարակություն
Շվեյցարիան Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների համար մուտքի նոր կարգ է սահմանել
Շվեյցարիան սեպտեմբերի 27–ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ժամանած այն քաղաքացիների համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Շվեյցարիայի կառավարությունը։
«Համաճարակաբանական իրավիճակի հետ կապված երկիր մուտքի նոր սահմանափակումներ կլինեն Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ճապոնիայի և Սերբիայի համար։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 27 -ի կեսգիշերին», - ասված է Շվեյցարիայի կառավարության հաղորդագրության մեջ։
Շվեյցարիա մուտք գործող բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն հատուկ հարցաթերթիկ։ Այն անձինք, ովքեր չեն պատվաստվել կամ չեն հիվանդացել կորոնավիրուսով, պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մատենադարանն առաջին օգնություն կցուցաբերի
Տոննաներով թափել ենք ծառերի տակ. տնտեսվարողները տարակուսած են
5.0