Ռուսական խաղաղապահ զորքերի նոր հրամանատար Կոսոբոկովին դարձյալ փոխում են. InfoPort

Ռուսական խաղաղապահ զորքերի նոր հրամանատար Կոսոբոկովին  դարձյալ փոխում են: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ռուս խաղաղապահներին մոտ կանգնած իր աղբյուրները:

Նրա փոխարեն նշանակվելու է Գենադի Անաշկինը, որն իր ռազմական կոչումով ավելի բարձր է Կոսոբոկովից, գերենալ-լեյտենանտ է և ռուսական ռազմական շրջանակներում ավելի մեծ հեղինակություն է վայելում: Նա նաև ՌԴ հերոս է:

Անաշկինին ներկայացնելու համար Արցախ է ժամանել խաղաղապահների նախկին հրամանատար Մուրադովը:

 

Նշենք, որ այս տեղեկությունը դեռ պաշտոնական չէ: 

 

Քաղաքականություն