Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Օրինագիծը ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի 16 անդամ՝ կից զեկույցով, որտեղ թվարկվում է Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունները՝ ներառյալ ապօրինի զինամթերքի և քիմիական զենքի՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը պահանջում է նաև անցկացնել հետաքննություն՝ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիաներն ու քննել թուրքական Բայրաքթարները, որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակչության թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմում:
Ուսումնասիրության արդյուքով կազմվելու է զեկույց եւ փորձագետներն ու օրենսդիրները չեն բացառում հստակ պատժամիջոցներ «Բայրաքթարների» դեմ։
Օրինագիծն առաջարկում է նաեւ ուսումնասիրել վարձկանների ներգրավման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման դեմ միջազգային կոնվենցիան, որն, ըստ ամենայնի, խախտվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ և ինչպես նշվում է փաստաթղթում՝ Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ, վարձկան ահաբեկիչներից կազմված խմբավորիւմներ է ներառել ռազմական գործողություններում»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...