Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ. «Հրապարակ»
Նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին էր ծառայեցնում և գործարք առաջարկում կալանավորված հեղինակություններին։ Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ. կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի, սակայն դա տեղի չի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ինչպես գիտենք` այդ օրը, հատկապես հոբելյանական տարիներին, դա արվել է, և շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ:
Թերթի մեկնաբանմամբ` բանն այն է, որ այստեղ ևս իրավիճակ է փոխվել. եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին էր ծառայեցնում և գործարք առաջարկում կալանավորված հեղինակություններին՝ համաներվելու դեպքում իշխանության շահը պաշտպանել, ընտրություններին հօգուտ իշխանության աշխատել, այժմ դրա կարիքը չկա:
«Իսկ պատերազմից հետո էլ կալանավորների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին դեմ է: Մանավանդ հեղինակությունների շրջանում տաբու է դրված` հող ու զոհ տվածների կողքին կանգնելու առումով»,– գրում է «Հրապարակը»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...