Ես հակված եմ, որ այն աշխատի․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի մասին
Բավական բարդ է ասել՝ երբ կբացվի Ամուլսարը, բայց ես հակված եմ, որ այն աշխատի: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Նա ընդգծել է՝ դա պետք է լինի բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան: «Երբ նշվում է, որ ես հակված եմ, որ ՀՀ-ում աշխատի որևէ հանքավայր, բացվեն աշխատատեղեր, բյուջեում լինեն հավելյալ գումարներ, որոնք կփակեն «ծակուծուկերը», բնականաբար ասում եմ՝ բնապահպանական նորմերին համապատասխանության պարագայում»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ հարակից համայնքները կտուժեն, մարդկանց առողջությանը վտանգ կսպառնա, Պապիկյանն արձագանքել է.
«Ես կարծում եմ՝ չենք կարող անել բան, որը նման ռիսկեր կարող է բերել»,-ասել է նա՝ նշելով, թե միշտ կարող են լինել մարդիկ, որոնք կարող են հակադարձել, ունենալ այլ կարծիքներ:
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...