ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանը Արցախի հերոսի մորը մեղադրեց Արցախը ծախելու մեջ․ Արամ Գևորգյան
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան է այս կադրում դիմում սասունին. -Կամաց-կամաց խոսում ես, որ չիմանա՞ն, որ դու էլ ես մասնակից Ղարաբաղի ծախմանը։ Ղարաբաղը դուք եք ծախել, դու և Նիկոլը, ստոր արարածներ։
Ինչին ի պատասխան Սասունն ասում է. «-Այ մեր, գնա գործիդ, Ղարաբաղը քո լեզվով ես ծախել... Սա սասունն ասում ա մի կնոջ, ում մինուճար որդին գնաց գիտակցված մահվան՝ Արցախը պաշտպանելու համար։ Անհայր թողնելով իր 4 զավակներին գնաց պաշտպանելու այն Արցախը, որը սասունի լուռ համաձայնությամբ ու սասունի ղեկավարի անմիջական մասնակցությամբ վաճառեցին։ Ու հիմա սասունը հերոսի մորն ասում ա՝ դու քո լեզվով ես ծախել Ղարաբաղը.. . Ի՞նչ ասես սրանց, չգիտեմ, բառեր չեմ գտնում...»։