Ինչով է առանձնանում թուրքական Bayraktar TB3 նոր հարվածային անօդաչուն, որի առաջին թռիչքը նախատեսվում է 2022-ին
Թուրքական նոր գրոհային անօդաչու թռչող սարքի՝ Bayraktar TB3-ի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին: Այս մասին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Նայելով ապագային՝ մենք կարող ենք տեսնել Bayraktar TB3 հայեցակարգը: Արբանյակային հսկողության տակ գտնվող այս անօդաչու թռչող սարքն անցնում է հազարավոր կիլոմետր տարածություն: Խոսքը հարձակողական անօդաչուի մասին է, որն իր չափերով փոքր-ինչ ավելի մեծ է, քան Bayraktar TB2-ը և զիջում է Akıncı ԱԹՍ-ին: Անօդաչու թռչող սարքն առանձնանում է կարճ թռիչքուղով նավերի վրա թռիչք և վայրէջք կատարելու ունակությամբ, ինչը աշխարհի բազմաթիվ համարժեքներում չկա», - ասել է Baykar Technologies-ի տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը:
Բայրաքթարը հույս է հայտնել, որ Bayraktar TB3- ը առաջին թռիչքը կիրականացնի 2022 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...