«Եթե չենք ցանկանում, որ Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան, պետք է էսպես լինի». Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը ծրագրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին և ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի և «Թալիբան»-ի հետ կապերի հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը:
«Թրասը Ռուսաստանին և Չինաստանին կոչ Է անում՝ համաձայնվել Աֆղանստանի շուրջ համակարգված միջազգային մոտեցմանը…Եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան, ուրեմն միջազգային հանրությունը, ներառյալ Ռուսաստանը և Չինաստանը, պետք Է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ:
Ենթադրվում է, որ կողմերը նաև կքննարկեն Անվտանգության խորհրդի դերը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ շարունակվող հակամարտությունների և ճգնաժամերի ֆոնին, այդ թվում՝ Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում և Եթովպիայում:
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...