Վթարի հետևանքով 3 անգամ հոսանքազրկում է եղել ամբողջ Արցախում

Արցախի ամբողջ տարածքը մի քանի անգամ հոսանքազրկվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը։

«3 անգամ հոսանքազրկում է եղել ամբողջ Արցախում, բայց այս պահին արդեն էլեկտրամատակարարումը վերականգնված է»,- նշեց Թադևոսյանը։

Իր տեղեկություններով՝ հոսանքազրկման պատճառը վթարն է։

 

 «Արցախէներգո»-ն հայտնում է՝ Արցախի ողջ տարածքում երեկոյան շուրջ 1 ժամ լույս չի եղել, բայց արդեն էներգամատակարարումը մեծամասամբ վերականգնվել է՝ բացառությամբ մայրաքաղաք Ստեփանակերտի երկու թաղամասի: Հոսանքազրկման պատճառների մասին հավելյալ մանրամասներ չի հայտնել։

Քաղաքականություն