ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնող քաղաքացիներին

Ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնող քաղաքացիներին։ 
 

Հիշեցնենք, որ պետական մակարդակով անկախության տոնը կնշվի այսօր՝ 20։00-ին, իսկ քաղաքացիներին գլխավոր հրապարակ հրավիրել են 19։00-ից։ 

Չնայած մի շարք քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների կոչերին, քաղաքացիները շտապում են հրապարակ՝ դիտելու գունագեղ համերգը։ Նրանց մեծ թիվն են կազմում նաև տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը ներկա է լինելու համերգին, բաժանված են հրավիրատոմսեր։

Նշենք, որ այս պահին զուգահեռ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մոմերով երթով քայլում են դեպի Եռաբլուր պանթեոն։


 

Քաղաքականություն