
Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Անկախության օրվան նվիրված միջոցառումը

Հայաստանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց անկախության 30 ամյակին նվիրված միջոցառումը։ Միջոցառումը մեկնարկեց օրհներգով, որից հետո բեմահարթակը տրամադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը։
Ավելի վաղ, բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա և քառօրյա պատերազմների հերոսների հիշատակին։ Իսկ ,ավելի ուշ, ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչների պարգևատրման արարողությունը։ Այդ միջոցառումներին զուգահեռ ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր իրականացրին մայրաքաղաքի տարբեր փողոցներում։