Մեքենայում երեխաներ էլ կային․ հեռախոսը ստուգեցին, 3-4 ժամ չէին թողնում առաջ գնայինք․ քաղաքացիներն ահազանգում են․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ին է դիմել քաղաքացիներից մեկը․ նա պատմել է, որ նախօրեին, երբ ցանկացել է գնալ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնք, ադրբեջանցիները իրենց մեքենան կանգնեցրել են ճանապարհին եւ ստուգումներ արել․
«Ճանապարհին բոլոր ավտոմեքենաները կանգնեցնում եւ ստուգում էին, մենք մեքենայում էլ 4 հոգով էինք, այդ թվում՝ անչափահաս երեխաներ կային։ Վերցրեցին հեռախոսը ստուգեցին, 3-4 ժամ չէին թողնում առաջ գնայինք։ Նույն կերպ էլ վարվում էին մյուս մեքենաների դեպքում»։
Մեր զրուցակցի խոսքով՝ մի քանի ժամ պահելուց հետո իրենց բաց են թողել, հիմա էլ Շուռնուխ, սակայն վախ ունեն, չեն համարձակվում հետ գալ։
Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին՝ նշեց, որ նման դեպքեր լինում են․ «Լինում են դեպքեր․․․ հիմա 30 ավտո կա, գնում ենք, նոր հասանք ռուսների մոտ, տեսնենք ինչ է լինում»։
Մեզ հետ զրույցում Արշակյանը հայտնեց, որ գտնվում է Որոտանում, գնում է Գորիս, այդ պահին նրան կանգնեցրին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, ինչ-որ հարցեր տվեցին։
Երբ հարցրինք ի՞նչ էին ասում, պատասխանեց․ «Մեր ԱԱԾ-ի տղերքն էին, գրանցում են մեքենաները, որ ճանապարհին չկորենք էլի»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել էին մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ադրբեջանցիները նրանց թույլ չէին տվել առաջ շարժվել, գերի էին վերցրել։ 1 օր տեւած բանակցություններից հետո երեկ ուշ գիշերին ադրբեջանական կողմը վերադարձրեց Քասախի բնակիչներին։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Եթե Իրանը մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան․ իրանագետը՝ Ադրբեջանի հայտարարության մասին
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի պետություն, որ տարիներ շարունակ լայնամասշտաբ զորավարժությ...