Ղարաբաղի հայերը վտարվել են իրենց պատմական տարածքներից․ L’Œuvre d’Orient

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


 

«Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաններին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրել է․


 

- Լեռնային Ղարաբաղի հայերը վտարվել են իրենց պատմական տարածքներից, հայկական բնակչությունը վտարվել է իր տներից, գյուղերից և եկեղեցիներից։


 

- Հայ ժողովուրդը իր արյան գնով ձեռք է բերել խաղաղ ու ազատ ապրելու իրավունք:


 

- Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի իրականացնելու իր ինքնորոշման գործընթացը միջազգային վերահսկողության ներքո, այնպես, ինչպես Կոսովոն։

- Կազմակերպությունը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղին վերադարձվի իր ողջ պատմական տարածքը` ապահով սահմաններով։


 

- Կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը հստակ աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին»։

 

Քաղաքականություն