
«Գազպրոմը» ռեկորդային ծավալով գազ է մատակարարել Թուրքիային

«Գազպրոմ» ընկերությունը 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը 20,3 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Թուրքիային։ Այս մասին հայտնում է TACC-ը։
«2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը «Գազպրոմը» 20,3 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Թուրքիա: Դա պատմական ռեկորդային ծավալ է տվյալ ժամանակահատվածի համար և153 տոկոսով (12.3 խորանարդ մետր) ավելին է, քան 2020 թվականին (8 մլրդ խորանարդ մետր)»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: