Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում իրավիճակը լարվեց եւ ոստիկանները ակցիայի մասնակիցենրին սկսեցին բերման ենթարկել:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ինչքան էլ փորձեն իրենց բերման ենթարկել, նրանք փողոցը չեն լքելու եւ շարունակելու են պայքարել նաեւ ոստիկանների երեխաների համար. «Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ»:
Դրանից հետո սկսվեց քաշքշոց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ եւ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների:
Հավաքվածները ամոթանք են տալիս ոստիկաններին եւ վանկարկում` «յանիչար, թուրք»:
Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ:
Նմանատիպ հոդվածներ
Գնացեք կանգնեք թուրքերի դեմ, թե տենց դուխով տղերք եք. Գևորգ Պետրոսյանը՝ ոստիկաններին
Որևէ ոստիկան չի պատասխանում իմ հարցին, թե ինչու են քաղաքացիների նկատմամբ ուժ կիառում և բերման ենթարկում: Այս մասին Ազնավ...
Արցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով
Կապան-Գորիս ճանապարհին այս անգամ ադրբեջանցի զինվորականների թիրախում են հայտնվել արցախցի երեխաները: Այս մասին ասվում է Ար...
Ոստիկանները բերման են ենթարկել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին
Ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, ով մասնակցում էր սեպտեմբերի 21-ին համերգը չեղարկ...
Գյուղացիները գիշերել են գործարանի բակում. խաղողը չի մթերվում
Խաղողագործները գիշերը անցկացրել են Արմավիրի մարզի Ամասիա գյուղում գտնվող խաղողի վերամշակման գործարանում։ Այս մասին հայտն...