Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված
Վերաքննիչ դատարանը մերժել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Դավիթ Կարապետյանը։
«Որոշումը դեռ չենք ստացել, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի բացակայության պարագայում Մենուա Հովսեփյանին զրկել են ազատությունից»,-ասաց պաշտպանը՝ հավելով, որ չկան հիմքեր ենթադրելու, որ Մենուա Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նա հիշեցրեց նաև, որ Գորիսի համայքապետի տեղակալը 2-րդ կարգի հաշմանդամ է, 4 անչափահաս երեխա ունի, առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը դա հաշվի չեն առել։
Դավիթ Կարապետյանը նշեց, որ բողոքարկելիս անդարդառնալու են նաև նրան, որ առաջին ատյանի դատարանը ոչ օրինական կազմով է քննել Մենուա Հովսեփյանի գործը։
«Mail.ru էլկտրոնային փոստով անհասկանալի և ոչ բովանդակային հողորդագրությամբ գործը մակագրվել է հայտնի Մնացական Մարտիրոսյանին»,- ասաց նա։
Մենուա Հովսեփյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, նա կալանավորվել է օգոստոսի 18-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։
Մենուա Հովսփյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով՝յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով։
Մենուա Հովսեփյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, գործը համարում է շինծու։
Նմանատիպ հոդվածներ
Օրվա լուսանկար. Սեպտեմբերի 21-ը տոնելիս հիշեք, որ եղբայրս Բաքվում է
Սեպտեմբերի 21-ը տոնելիս հիշեք, որ եղբայրս Բաքվում է: Աղջիկը Հանրապետության հրապարակում ցուցապաստառով՝ բողոքի ակցիա է անո...
Գերմանիայի բնակիչներին ներարկվել է «Moderna»-ի ժամկետանց պատվաստանյութ. Bild
Գերմանիայի բնակիչներին ներարկվել է «Moderna»-ի ժամկետանց պատվաստանյութ: Ընդհանուր առմամբ, նման ներարկում է ստացել 840 մա...
«Լեռնային Արցախ» թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Լուսինե Ղարախանյան
Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի ման...
Այդ պարգևավճարների փոխարեն տղերքին զրահաբաճկոնով ապահովեք. Արցախի հերոսի հայր Արտակ Հովհաննիսյան
Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե հիմա լսեք, թե ինչ կաս...