1.8 տրիլիոն դասաժամ են բաց թողել աշակերտները ՔՈՎԻԴ-ի պատճառով. ՅՈՒՆԻՍԵՖ

ՔՈՎԻԴ-19 համավարակի և դրան հաջորդող արգելափակումների պատճառով աշխարհում աշակերտները բաց են թողել առկա ուսուցման 1.8 տրիլիոն դասաժամ, և այս թիվը գնալով աճում է: Որպես հետևանք, սովորողները զրկվել են իրենց կրթությունից և կենսական նշանակության այլ օգուտներից, որոնք ապահովում է դպրոցը: Կրթական այս ճգնաժամի վրա ուշադրություն գրավելու նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում ներկայացրել է «Կորցնելու ժամանակ չունենք» ինստալյացիան: Ինստալյացիայի կենտրոնական մասում ժամացույց է, որ դատարկ դասասենյակի գրատախտակի դիզայնով է արվել և տեղադրվել ՄԱԿ-ի այցելուների սրահում՝ Գլխավոր ասամբլեայի շենքի դիմաց: Ժամացույցը իրական ժամանակ է հաշվարկում՝ ցույց տալով համավարակի բռնկումից ի վեր աշխարհում յուրաքանչյուր աշակերտի կողմից առկա ուսուցման բաց թողած դասաժամերի ընդհանրական քանակը, որ շարունակում է ավելանալ: Դատարկ դասասենյակն ունի 18 աշակերտական սեղան, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է համավարակով պայմանավորված կրթական խաթարումների ամիսների թիվը: 



 

 

 

 

Քաղաքականություն