ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանցիները մեկ շաբաթ Սիսիաում են, բայց հայկական ընկերությունը հրաժարվում է ընդունել ապրանքը․ MediaHub
MediaHub-ի թղթակիցը զրուցել է իրանցիների հետ, որոնք արդեն մեկ շաբաթ է, ինչ մնացել են Սիսիանի ավտոճանապարհին։
Ըստ նրանց՝ ադրբեջանցիներին ստելով անցել են սահմանը՝ խոստանալով վերադառնալիս վճարել մոտավորապես 400 դոլար։ Այստեղ էլ, իրանցիների պնդմամբ, հայկական Cristal ընկերությունը, որին պատկանում են ապրանքները՝ հրաժարվում է ընդունել իրենց։
Ի դեպ՝ իրանցիները խոսում են Ատրպատականի թյուրքերենով։
Քիչ առաջ էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդեց, որ Սյունիքում բեռնատարների կուտակում չկա։ ՔՊ-ական պատգամավորի խոսքն, ըստ էության, հակասում է մեր թղթակցի ուղարկած կադրերին։