ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե լավ սովորես, կդառնաս գեներալ»․ Շոյգուն ընտրատեղամասում իր գլխարկը նվիրեց մի երեխայի
Քիչ առաջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մասնակցեց Պետդումայի պատգամավորների ընտրություններին։ Նա քվեարկությանը մասնակցեց Օդային ուժերի 45-րդ հատուկ նշանակության բրիգադի տարածքում բացված ընտրատեղամասում:
Շոյգուն ընտրատեղամասում իր գլխարկը նվիրեց այն երեխային, ով ցանկանում է դառնալ զինվորական։
«Եթե լավ սովորես, գեներալ կդառնաս»,- ասաց գեներալն ու գլխարկը նվիրեց փոքրիկին։