Քոչարյանը Գորիս-Կապան ճանապարհին անվտանգային խնդիրների կանխարգելման իր տարբերակն առաջարկեց

Ճանապարհի Էյվազլար հատվածում ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացրել, որոնք չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատագամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով սահամանային իրավիճակին։

 

«Ադրբեջանական ոստիկանության ուժերը կանգնեցնում են պարսկական բեռնատար մեքենաները և գումար են վերցնում: Խոսքը վերաբերում է միայն իրանական մեքենաներին»,-ասաց Քոչարյանը և նշեց, որ Իրանը ու Ադրբեջանը պետք է ճշտեն՝ արդյո՞ք այս գործողությունները տեղավորվում են մաքսակետի շրջանակում, թե՞ դրանք ապօրինի գործողություններ են:

 

Պատգամավորի խոսքով՝ դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին.

«Հիմա մեր սահմանապահ զորքերի տեղակայումը, ադրբեջանական ուժերի տեղակայումը և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչև մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն սահմանային դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ առնչվող խնդիրները»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քաղաքականություն