
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Հայտնի է սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառումների ծրագիրը․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիայի տրամադրության տակ է հայտնվել սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառումների ծրագիրը։ Ըստ ծրագրի՝ հանրապետության օրհներգի կատարումից հետո կհնչի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Այնուհետեւ տեղի կունենա դասական և էստրադային երաժշտության համերգ: Կներկայացվեն հայտնի ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե», Կոմիտասի «Կռունկ», Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան», Տիգրան Մանսուրյանի «Կտոր մը երկինք», հատված Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադից» և այն:
Մանրամասները՝ լուսանկարում։