ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ Ալբերտի հայրը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Ալբերտը կդառնար 20 տարեկան։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրառում է կատարել․
«Նախորդ տարի այս օրը անակնկալ այցելեցինք Արցախ ծառայութայն մեջ գտնվող զինվոր Ալբերտին ասելու՝ ծնունդդ շնորհավոր: Այո՛, այսօր Ալբերտս կդառնար 20 տարեկան, բայց չարաբաստիկ պատերազմը չթողեց, որ տեսնեինք թե ինչպիսին կլինեյիր դու այսօր՝ 20 տարեկանում ու դրանից հետո:
Այս աշխարհում քո բացակայությունը ոչ ոք, ոչ մի կերպ չի լրացնի: Մարտի դաշտում արված վերջին լուսանկարներդ՝ ուժի, պայքարող տեսակի, բռնկված ցասումդ արտացոլող ու դրա կողքին միաժամանակ, բարի ու խաղաղ ժպիտով, հանգստություն հաղորդող կերպարդ այնքան իրարամերժ էմոցիաներ ու անպատասխան հարցեր թողեցին: Հավերժ մնացիր 19-ամյա պայքարող մարտիկ…» ,- գրել է Ալբերտի հայրը։