
Պարսիկներն Արցախի գյուղերից մեկում տներ են կառուցում․ ArmLur.am

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում պարսիկներ են հայտնվել: Լուրը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է համայնքապետ Արթուր Գրիգորյանն ու բացատրել՝ պարսիկներն այդ համայնքում շինարարություն են իրականացնում:
Գրիգորյանի փոխանցմամբ՝ «Կապավոր» ընկերությունը, որ կառավարության կողմից տրամադրված «տենդերով» շինարարություն է իրականացնում գյուղում ու տներ կառուցում, որպես աշխատակիցներ պարսիկների է ներգրավել:
«Նրանք որևէ կապ չունեն ո՛չ գյուղի, ո՛չ գյուղացիների հետ: Ամբողջովին առանձնացված են, որևէ կապ, շփում չունեն տեղացիների հետ: Առավոտյան գալիս են, աշխատում են, երեկոյան գնում են իրենց համար առանձին հատկացված վայրը: Պայմանավորվածությունը շինաշխատանքներ իրականացնող ընկերության հետ այնպիսին է, որ նրանք գյուղացիների հետ որևէ շփում չպետք է ունենան»,- լրատվականի հետ զրույցում ասել է գյուղապետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։