Չարչյանի վիճակը կրիտիկական է, նման պայմաններում մարդուն կալանավորված պահել խոշտանգում է․ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում տվյալներ է հայտնեց նույն խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին։
«Բժշկական նորմատիվներով՝ 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինը արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ։ Այս պահի դրությամբ Արմեն Չարչյանն ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին։ Երկրորդ հանգամանքը Արմեն Չարչյանի մոտ զարգացած թոքաբորբն է։ Եթե փորձեմ սեփական հայացքով համեմատություն տանել, ապա ինտենսիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունության հանգեցրել է, բայց թոքաբորբի առկայությունն ու «Ինսուլինի» նման միավորը իսկապես ծայրահեղ վիճակ է առաջացնում»,- ասել է Արամ Վարդևանյանը։
Ըստ պատգամավորի՝ Չարչյանը դժվարությամբ է խոսում և հաղորդակցվում, այդ պատճառով իր տեսակցությունը կարճ է եղել։
Վարդևանյանը նաև ընդգծել է, որ առողջական լուրջ խնդիրները, որոնք ունի Արմեն Չարչյանը, Վարդևանյանի խոսքով, կալանքի հետ անհամատեղելություն են առաջացնում։
«Իր կամքը, իհարկե, տեղն է, բայց նման պայմաններում մարդուն կալանավորումը դեռևս որպես խափանման միջոց պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպասում ենք ղեկավարներին Երևանում». Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ-ում
Սպասում ենք ղեկավարներին Երևանում։ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ ՀԱՊԿ-ում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սահմանազատումից հետո պարզվի, որ ադրբեջանցիների տեղակայված դիրքերը հայկական են, շատ դժվար է լինելու նրանց հետ շպրտել․ Օհանյան
Եթե սահմանազատումից հետո պարզվի, որ ադրբեջանցիների տեղակայված դիրքերը հայկական են, շատ դժվար է լինելու նրանց հետ շպրտել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի մարզպետը փոշմանել է, չի ուզում հրաժարական տալ․ ArmLur
Դեռևս սեպտեմբերի 9-ին շրջանառվում էր տեղեկություն, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարական է ներկայացրել: Քիչ առաջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկախության առթիվ բոլոր պետական ծառայողները, ներառյալ ընդդիմադիրները, սիմվոլիկ պարգև են ստացել․ ՔՊ պատգամավորը՝ պարգևավճարների մասին
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր պատգամավորները պարգևավճար են ստացել,...