Զորավարժություններ Ռիգայի կենտրոնում. մարդիկ խուճապի են մատնվել
Զորավարժություններ են անցկացվել Լատվիայում՝ հենց մայրաքաղաքի կենտրոնում: Սոցիալական ցանցերում Ռիգայի բնակիչները տեղադրել են կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են զինվորները կրակ բացում զենքներից եւ իրենց հատուկ գործողությունների հմտությունները կիրառում քաղաքի հենց սրտում՝ առանց ուշադրություն դարձնելու անցորդների վրա: Քանի որ մարդկանց նախապես չեն զգուշացրել նման վարժանքների մասին, նրանց վախեցրել է փողոցում զինվորականների հայտնվելը: Լատվիայի պաշտպանության նախարարությունն այսօր ներողություն է խնդրել Ռիգայի կենտրոնում անցկացվող զորավարժությունների համար, հայտնելով որ տեղի ունեցածը թյուրիմացություն է:
Նմանատիպ հոդվածներ
«Տաք օդ, տաք ջուր և չքնաղ Սևան». օդերևութաբան Գագիկ Սուրենյանը լուսանկար և տեսանյութ է հրապարակել
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Տաք օ...
Կատալոնիայում 400 հազար մարդ է դուրս եկել փողոցներ. Իսպանիայից անկախություն են պահանջում
Կատալոնիայում 400 հազար մարդ է դուրս եկել փողոցներ պահանջելով Իսպանիայից՝ անկախություն: Ըստ այս պահին առկա տեղ...
Ամերիկացի երկրպագուները փրկել են կատվին՝ Մայամիում սպորտային հանդիպման ժամանակ
Ամերիկացի երկրպագուները փրկել են կատվին՝ Մայամիում սպորտային հանդիպման ժամանակ: Բոլորը տրիբունաներից հետեւում էին կենդան...
Գնացեք կանգնեք թուրքերի դեմ, թե տենց դուխով տղերք եք. Գևորգ Պետրոսյանը՝ ոստիկաններին
Որևէ ոստիկան չի պատասխանում իմ հարցին, թե ինչու են քաղաքացիների նկատմամբ ուժ կիառում և բերման ենթարկում: Այս մասին Ազնավ...