Ռուսաստանը ո՞ր դեպքում կճանաչի «Թալիբան»-ի իշխանությունը. Լավրովը մանրամասնում է
«Թալիբան» շարժման պաշտոնական ճանաչման հարցը կդիտարկվի՝ կախված դրա գործողություններից, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Կախված նրանից, թե ինչպես «Թալիբան»-ը կկատարի իր հայտարարած նպատակներն ու իշխանության սկզբունքները, այդ ճանաչումը կդիտարկվի կոնկրետ իմաստով», - ասել է Լավրովը:
«Այժմ բոլորը խոսում են թալիբների հետ հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին: Այդ թվում՝ նրանք, ովքեր շտապ հեռացրել են իրենց դեսպանությունները երկրից, ինչը մենք չենք արել ... «Թալիբան»-ի հետ անխուսափելիորեն ստիպված ենք լինելու խոսել: Գրեթե բոլորն են ստիպված դա անել», - ասել է նախարարը: «ՌԴ դեսպանությունը գործում է: Մենք օպտիմալացրել ենք դրա անձնկազմը, ընտանիքների գրեթե բոլոր անդամները` կանայք եւ երեխաները, մեկնել են: Սակայն մարտունակ աշխատակազմը (մնացել է - խմբ.), նրանք մեզ բավականին օգտակար տեղեկատվություն են տրամադրում, որը օգտագործում ենք օտարերկրյա գործընկերների հետ շփումների ժամանակ», - հավելել է Լավրովը:
Նրա խոսքով՝ թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն յուրացնել իշխանությունը: «Մենք ծանոթ ենք ու խրախուսում ենք «Թալիբան» շարժման հայտարարություններն այն մասին, որ նրանք մտադիր չեն յուրացնել իշխանությունը եւ որ ցանկանում են կառավարությունը դարձնել, ինչպես իրենք են ասում, ներառական», - ասել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ադրբեջանցին պետք է պարտադիր ստուգի հայաստանցու փաստաթուղթը. ինչ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհին. MediaHub
Տելեգրամյան ալիքներում այսօր տարածվեց լուսանկար, որում երևում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ոստիկանութ...